ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։
«ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։
ԱՄՆ նախագահ նաև մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ,
Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի մասին թվիթերյանն իր էջում գրառում է կատարել նաև Վլադիմիր Զելենսկին։
«Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը», ասված է գրառման մեջ։
comment.count (0)