Մոսկվայում չարտոնված ակցիային մասնակցել է մոտ 2500 մարդ, բերման է ենթարկվել 1700-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ն։
«Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակիցների թիվը կազմել է մոտավորապես 1500 մարդ, նրանցից 750-ը բերման է ենթարկվել։
Մյուս մարզերում չարտոնված միջոցառումներին մասնակցել է 1200 մարդ, բերման է ենթարկվել 1061-ը։
Ձերբակալվածները հարցաքննության նպատակով տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ, նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը որոշվում է»,- ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
comment.count (0)