ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել ՆԱՏՕ երկրների համար, եթե նրանք որոշեն կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին կիրակի օրը՝ մատտի 6-ին, ասել է Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը․
«ՆԱՏՕ անդամներն իրավունք ունեն կործանիչներ ուղարկել Ուկրաինա, քանի որ ԱՄՆ-ն և դաշնակիցները շարունակում են իրենց ջանքերը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից։ Մենք հենց հիմա խոսում ենք մեր լեհ ընկերների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք նրանց կարիքները բավարարել, եթե նրանք որոշեն տրամադրել այդ կործանիչները ուկրաինացիներին»,- ասել է Բլինկենը:
Բլինկենը նշել է, որ կան մի քանի հարցեր, որոնք ծագում են այդ որոշումից՝ ներառյալ այն, թե ինչպես կարող են ինքնաթիռները Լեհաստանից տեղափոխվել է Ուկրաինա։
comment.count (0)