Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում աշխարհին կոչ է արել բոյկոտելու ՌԴ-ի հետ առեւտրային հարաբերությունները։ Մասնավորապես, նա խնդրում է հրաժարվել Ռուսաստանի նավթից ու նավթամթերքից, բացի դրանից՝ ապրանքներ ու ծառայություններ չմատակարարել ՌԴ։ Այս մասին գրում է Unian-ը։
«Մենք պաշտպանվում ենք ներխուժումից արդեն 12-րդ օրը։ Մենք երբեք չենք ուզել այս պատերազմը, բայց այն բերեցին մեզ մոտ։ Մենք երբեք չենք երազել սպանել, բայց ստիպված ենք թշնամուն դուրս հանել մեր հողից ու մեր կյանքից։ Մենք ստիպված ենք տանել այն, ինչ ոչ այլ մեկը, եվրոպայի որեւէ ժողովուրդ չի տեսել 80 տարի։ Եվ հենց մեր հողում է որոշովում՝ Եվրոպայում որեւէ այլ մեկը կդառնա՞ նման ագրեսիայի զոհ»,- նշել է նախագահը։
Զելենսկիի խոսքով սա նա քննարկել է աշխարհի առաջնորդների հետ եւ լսել նրանց համաձայնությունը՝ մայրցամաքի ապագան որոշում է Ուկրաինան իր դիմակայությամբ եւ իր ընկերների օգնությամբ։
«Եթե ներխուժումը շարունակվի, եւ ՌԴ-ն չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է հարկավոր է պատժամիջոցների փաթեթ, նոր պատժամիջոցներ, պատժամիջոցային քայլեր՝ ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում։ Դա կարելի է կոչել էմբարգո, կամ ուղղակի բարոյականություն․․․ Երբ հրաժարվում ես գումար տալ ահաբեկչին»,- նշել է նա։
Կառավարության ղեկավարը նաեւ կոչ է արել բոյկոտել ՌԴ ապրանքների մատակարարումը։
«Եթե չեն կարող հետեւել քաղաքակիթ կանոններին, ապա չպետք է ստանան ապրանքներ ու ծառայություններ։ Թող պատերազմը նրանց կերակրի»,- ընդգծել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի որոշիչ գործի։
«Երբ ինչ-որ մեկը խելքը կորցնում է, պետք է կորցնի վախն ու մոռանա առեւտրի մասին։ Պետք է պաշտպանվել։ Ե՛վ պետությունները, ե՛ւ կազմակերպությունները պետք է բարոյական լինեն։ Պետք է մարտնչել անմարդկային ուժի դեմ, որն ուզում է կործանել մարդկությունը։ Ուկրաինական բանակի հաջողությունը, ուկրաինացի ժողովրդի կամքը, միջազգային պատժամիջոցների սկզբունքայնությունը․ ահա՛ խաղաղության ճանապարհը»,- ասել է նախագահը։
comment.count (0)