Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում
14:46 - 07 մարտի, 2022

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում

Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չեն մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին, որտեղ մեկնարկել է ընդդեմ Մոսկվայի Կիեւի հայցի քննությունը։ Այս մասին նիստի բացման ժամանակ հաղորդել է դատավոր Ջոն Դոնահյուն։

Նա նշել է, որ «ցավում է ՌԴ ներկայացուցիչների բացակայության համար»։ Դատարանի դահլիճում ռուսների տեղերը դատարկ են։ Հեռարձակումը ցուցադրվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքում։

Չնայած պատասխանողի բացակայությանը՝ դատարանը որոշեց շարունակել քննությունը եւ խոսքը փոխանցեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ Անտոն Կորնիեւիչին։ Նա դատարանին կոչ արեց ՌԴ-ի վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառել։ Նրա վստահեցմամբ՝ Կիեւի՝ ցեղասպանություն գործելու մասին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները «ամբողջությամբ անհիմն են».

«Ուկրաինան ամենակտրուկ ձեւով հերքում է այդ մեղադրանքներն ու կապացուցի դրանց անհիմն լինելը։ Եթե ՌԴ-ն չվերադառնա միջազգային օրենքների կատարմանը, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի»,- ասաց նա։

Լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել