Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություններ են կատարում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կարգադրագիրը։
Ցանկում հայտնվել են․
Ավելի վաղ այս երկրներն ու տարածքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էին սահմանել կամ միացել էին արդեն սահմանվածներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը զորքեր էր մտցրել Ուկրաինա, գրում է ՏԱՍՍ-ը։
Կարգադրագիրը մշակվել է «Որոշ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին» երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի շրջանակում։
Փաստաթղթի համաձայն՝ պետությունը, Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն ոչ բարեկամ երկրների ցանկում ներառված օտարերկրյա վարկատուների նկատմամբ, կարող են վճարումները կատարել ռուսական ռուբլիով։
Նորա Վանյան
comment.count (0)