Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Նրանք պետք է փոփոխեն իրենց սահմանադրությունը, որպեսզի Ուկրաինան մերժի որևէ դաշինքին միանալու ցանկացած նպատակ, պետք է ճանաչեն Ղրիմը ՌԴ տարածք եւ պետք է ճանաչեն Դոնեցկն ու Լուգանսկը որպես անկախ պետություններ։ Ահա և վերջ»,- ասել է Պեսկովը
comment.count (0)