Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն
23:46 - 07 մարտի, 2022

Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի   կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, անշուշտ, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները կարող են արագ շարժվել դեպի դա, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք ապահովել, որ մենք շարժվենք միասին և մտածենք նույն ուղղությամբ», - ասել է Ջոնսոնը։

Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ «տնտեսական առճակատման» հետեւանքները մեծապես կազդեն արեւմտյան երկրների սպառողների վրա։ 

«Ամեն ինչ պետք է անել սպառողներին և հանրությանը պաշտպանելու համար: Անկասկած, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառումը հետևանքներ կունենա։

Արևմուտքի հաջողությունը իր միասնության մեջ է, և մենք բոլորս, կարծում եմ, ավելի ու ավելի ենք կիսում այն   կարծիքը, որ ռուսական ածխաջրածինները պետք է լքեն դաշտը՝ միաժամանակ ապահովելով այլընտրանքների առկայությունը և դրանց մատակարարումը»,- ասել է վարչապետ Ջոնսոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել