ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը շարունակական հայտնելու, ինչպես նաև ուկրաինական քաղաքների Ռուսաստանի հարձակումներն ու խաղաղ բնակչության շրջանում ավելացող մահերը դատապարտելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարկի մամուլի ծառայությունից։
«Բլինքենը և Կուլեբան քննարկել են շարունակական դիվանագիտականընթացիկ ջանքերը՝ դադարեցնելու Պուտինի նախընտրած պատերազմը: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ սոլիդարությոնը Ուկրաինայի խիզախ ժողովրդին, քանի որ նրանք շարունակում են դիմակայել Ռուսաստանի կանխամտածված և չհրահրված հարձակումներին»,- ասված է հայտարարությունում։
comment.count (0)