tert.am: Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում 10 միլիարդ դոլարի վնաս է կրել Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների պատճառով։ Նման գնահատական է տվել ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, գրում է «Ուկրինֆորմ»-ը։
Միաժամանակ Կուբրակովը նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ուկրաինան ապավինելու է աշխարհի օգնությանը։
«Իհարկե, այս ողբերգությունը մերը չէ, այս պատերազմը մերը չէ: Ուկրաինան պաշտպանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի շահերը, մենք ինքնուրույն չենք վերականգնի այս երկիրը»,- ասել է նախարարը։
Նա կարծիքով՝ օբյեկտների մեծ մասը կվերականգնվի մեկ տարում, ամենաբարդ ու ամենամեծ համալիրները՝ երկու։
«Մենք անպայման հաղթելու ենք և անպայման կվերակառուցենք ամեն ինչ»,- ամփոփել է Կուբրակովը։
comment.count (0)