Սպիտակ տունը հաստատել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կապ չունեն Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հետ
11:18 - 08 մարտի, 2022

Սպիտակ տունը հաստատել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կապ չունեն Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հետ

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները «մոտենում են» Իրանի հետ միջուկային համաձայնագիր ստորագրելուն։ 

Ահա թե ինչու մենք այս բանակցությունների մեջ ենք․ «Դեռևս կան կարևոր բաղադրիչներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել»,- ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան հաղորդագրութունից։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն արգելք կդնի ՌԴ-ից նավթի ներկրման վրա, Փսակին ասել է, որ նախագահ Բայդենը դեռ որոշում չի կայացրել, և քննարկումներն են ընթանում Եվրոպայի ու աշխարհի գործընկերների հետ։ 

Փսակին նաև, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, անդրադարձել է պետքարտուղար Բլինքենի այն հայտարարությանը, որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները ոչ մի կապ չունեն ՌԴ-ի և Իրանի հետ Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հետ։

«Ռուսաստանը P5+1-ի անդամ է։ Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում է՝ նրանց շահերից է բխում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Ահա թե ինչպես ենք մենք մոտենում այս բանակցություններին և քննարկումներին։ Եվ իհարկե, ինչպես երեկ ասաց պետքարտուղարը, մենք չենք հավատում, որ նրանց (ՌԴ-ի- խմբ․) նկատմամբ պատժամիջոցները որևէ կապ ունեն այդ ընդհանուր նպատակի հետ (միջուկային համաձայնագրի- խմբ․)»,- նշել է Փսակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել