tert.am: Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ, ասվում է Castellum.ai պատժամիջոցների հետևման տվյալների բազայից։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ մոտ 2800 նոր սահմանափակում է մտցվել։ Ամենաշատը պատժամիջոցներ է սահմանել Շվեյցարիան։
Ներկայում սահմանված պատժամիջոցների թվով առաջատարներն են Ռուսաստանը՝ 5500, Իրանը՝ 3600, Սիրիան՝ 2600, Հյուսիսային Կորեան՝ 2100, Վենեսուելան՝ 700:
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մեծ մասն անձնական սահմանափակումներ են (2400)։ Եվս 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների նկատմամբ։
Բացի այդ, հայտնի է՝ ով է փետրվարի 22-ից ամենաշատ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Դրանք են՝ Շվեյցարիան՝ 568 (ընդհանուր՝ 824), Եվրամիությունը՝ 518 (766), Ֆրանսիան՝ 512 (760),
Կանադան՝ 454 (908), Ավստրալիան՝ 413 (633), ԱՄՆ-ն՝ 243 (1200):
comment.count (0)