Ըստ Վերեշչուկի՝ բացի Սումիից՝ տարհանման այլ ուղիներ չեն համաձայնեցվել
12:39 - 08 մարտի, 2022

Ըստ Վերեշչուկի՝ բացի Սումիից՝ տարհանման այլ ուղիներ չեն համաձայնեցվել

Ուկրաինան ևս մեկ անգամ առաջարկել է Ռուսաստանին հաստատել հումանիտար միջանցքների իր երթուղիները։ Այս մասին հայտարարել է ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը Իրինա Վերեշչուկը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ռուսական կողմին և Կարմիր Խաչին ուղարկել ենք Վոլնոխովայի մարդասիրական միջանցքների մշակված երթուղիները՝ Զապորոժիե-Մարիուպոլ, Զապորոժիե-Կիև և Կիևի մարզից դեպի արևմտյան Ուկրաինա, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզից արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։

Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ հաստատել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ապահովել հրադադարի ռեժիմը այդ երթուղիներում»։

Ukrinform-ի փոխանցմամբ էլ Վերեշչուկը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առավոտյան ժամը 10-ին առաջին շարասյունը պետք է շարժվի Սումի քաղաքից։ Նա ընդգծել է, որ տարհանման այլ ուղիներ չեն համաձայնեցվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել