Ռուսաստանը լիարժեք իրավունք ունի` «հայելային» որոշում կայացնելու և էմբարգո սահմանելու «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարման համար, որն այսօրվա դրությամբ ծանրաբեռնված է առավելագույն չափով, սակայն նման որոշում դեռ չի կայացվել, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
«Եվրոպան այսօր սպառում է տարեկան շուրջ 500 մլրդ կուբամետր գազ, այդ սպառման 40%-ն ապահովում է Ռուսաստանը։ Տասնամյակներով Ռուսաստանն, անկախ ամեն ինչից, միշտ հուսալի գործընկեր է եղել։ Այսօր էլ «Գազպրոմն» ամբողջությամբ կատարում է իր պայմանագրային պարտավորությունները Եվրոպային գազ մակատարարելու մասով»,- հայտարարել է նա։
«Սակայն մենք հասկանում ենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքների և «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի առնչությամբ մենք լիարժեք իրավունք ունենք «հայելային» որոշում կայացնելու և էմբարգո սահմանելու «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարման համար, որն այսօր ծանրաբեռնված է 100%-ով»,- ընդգծել է նա։
«Սակայն մենք դեռևս այդ որոշումը չենք կայացնում։ Դրանից ոչ ոք չի շահի։ Թեև եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններով և Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով մեզ դրդում են դրան»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նորա Վանյան
comment.count (0)