Բրիտանիան կաջակցի Լեհաստանին, եթե նա որոշի Ուկրաինային կործանիչներ տրամադրել
14:30 - 08 մարտի, 2022

Բրիտանիան կաջակցի Լեհաստանին, եթե նա որոշի Ուկրաինային կործանիչներ տրամադրել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, որ Բրիտանիան կաջակցի Լեհաստանին, եթե նա որոշի Ուկրաինային կործանիչներ տրամադրել, սակայն զգուշացրել է, որ դա կարող է ուղղակի հետևանքներ ունենալ Լեհաստանի համար։

Նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող առաջարկել ինքնաթիռներ, որոնք ուկրաինացիները կկարողանան օգտագործել:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս հարցով աշխատում է Լեհաստանի հետ և խորհրդակցոմ ՆԱՏՕ գործընկերների հետ․

«Սա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է. մենք ոչ մի կերպ դեմ չենք եղել, որ Լեհաստանը ինքնաթիռներ տեղափոխի Ուկրաինա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել