Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ մարդասիրական միջանցքների շուրջ
15:18 - 08 մարտի, 2022

Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ մարդասիրական միջանցքների շուրջ

Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ Կիևի, Խարկովի, ինչպես նաև Վոլնովախայի և Մարիուպոլի համար մարդասիրական միջանցքների շուրջ:

Այս մասին ճեպազրույցում ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։


«Մենք ռուսական կողմին և Կարմիր խաչին ուղարկել ենք նաև հումանիտար միջանցքների մշակված երթուղիները՝ Վոլնովախա-Զապորոժիա, Մարիուպոլ-Զապորոժիա, Կիև և Կիևի շրջան՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզ՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ համաձայնեցնել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին այս մասին և ապահովել մշտական հրադադար այդ երթուղիներում»,- ասել է Վերեշչուկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել