ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այսօր կարգելի ռուսական էներգակիրների ներմուծումն ԱՄՆ՝ առանց եվրոպացի դաշնակիցների մասնակցության, հայտնում է Bloomberg-ը՝ վայակոչելով իր աղբյուրները։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի վրա։ Այս որոշումն ընդունվել է եվրոպացի դաշակիցների հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք ռուսական էներգակիրներից ավել մեծ կախվածություն ունեն, քան ԱՄՆ-ն, ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։
Նշվում է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։
Սպիտակ տունն այսօր հաղորդել էր, որ նախագահ Ջո Բայդենը «հայտարարելու է Ռուսաստանին պատասխանատվության կանչելուն ուղղված գործողությունների մասին՝ Ուկրաինայում չսադրված և չարդարացված պատերազմ սկսելու համար», սակայն չէր հստակեցրել, թե ինչ միջոցներ են սպասվում։
Պարբերականի հաղորդմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։
Նշվում է, որ Բայդենը ելույթ կունենա Վաշինգտոնում առավոտյան 10:45-ին (Երևանի ժամանակով 19:45)։
Նորա Վանյան
comment.count (0)