Լուսանկարը՝ Reuters-ի
Մարտի 9-ի առավոտյան՝ ժամը 5:30-ին, Ուկրաինան Ռուսաստանի Դաշնությունից հաղորդագրություն է ստացվել Ուկրաինայի առաջարկած մարդասիրական միջանցքների երթուղիների (Բուչայից, Իրպենից և Մարիուպոլից) շուրջ համաձայնության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի՝ ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, փոխանցում է Unian-ը։
«Զինվորականները համաձայնել են այսօր՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 21:00-ն, դադարեցնել կրակը»,- ընդգծել է Վերեշչուկը։
Մարդասիրական միջանցքների ուղղությունները հետևյալն են․ Վորզելից, Բորոդյանկայից, Իրպինից և Բուչայից մարդասիրական միջանցք է բացվում դեպի Կիև, Մարիուպոլից՝ Զապորոժիե, Վոլնովախայից՝ Պոկրովսկ, Իզյումից՝ Լոզովա և Էներգոդարից՝ Զապորոժիե։
comment.count (0)