Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ․ Զախարովա
15:16 - 09 մարտի, 2022

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ․ Զախարովա

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ՝ «զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար»։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ 


«Հատուկ ռազմական  գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանի և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլը արվել է ուկրաինական նացիոնալիստական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այդ երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, այդ ռիսկերն իսկապես կան»,- նշել է նա։


Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել