ԱՄՆ-ն փաստացի տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում»։
Պատասխանելով հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանին պատժամիջոցներով ճնշելու մեջ, Պեսկովն ասել է՝ պետք է «անենք այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»։
comment.count (0)