ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հարձակումը դաշնակից այն երկրների մատակարարման գծերի վրա, որոնք աջակցում են Ուկրաինային զենքով և զինամթերքով, կլինի Արևելյան Եվրոպայում մոլեգնող պատերազմի վտանգավոր սրացում: Այս մասին Ստոլտենբերգն ասել է CBC-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն: Եթե հարձակում լինի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի, ՆԱՏՕ տարածքի վրա, ապա կգործի 5-րդ հոդվածը»,- նշել է նա:
Հոդված 5-ը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որը սահմանում է, որ մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլոր 30 անդամ երկրների վրա:
«Ես համոզված եմ, որ նախագահ Պուտինը գիտի դա, և մենք սխալ հաշվարկների, ՆԱՏՕ տարածքի յուրաքանչյուր թիզ պաշտպանելու մեր հանձնառության մասին թյուրըմբռնման տեղ չենք թողնում»,- ասել է Ստոլտենբերգը։
comment.count (0)