ԱՄՆ-ն որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի․ Սպիտակ տուն
10:45 - 10 մարտի, 2022

ԱՄՆ-ն որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ համապատասխան հատուկ ծառայությունների հովանու ներքո Ուկրաինայի տարածքում ռազմական նպատակներով համապատասխան կենսաբանական նյութերի մշակման վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են։ Նրա խոսքով՝ դրանք հաստատվել են ոչ միայն որոշ տվյալների, Ուկրաինայի պաշտոնատար անձանց հայտարարությունների միջոցով, այլ նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով Վիկտորիա Նուլանդի հայտարարությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ․ «Մենք հիմա մտահոգված են, որ ռուսական զորքերը կարող են վերահսկողություն սահմանել դրանց վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել