Զելենսկու գրասենյակից հայտնել են գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների թիվը |tert.am|
11:20 - 10 մարտի, 2022

Զելենսկու գրասենյակից հայտնել են գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների թիվը |tert.am|

tert.am: Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Առնվազն 250-300-ն են, միայն ժամկետային զինծառայողներ են, այսօր հերթական ասուլիսն են տվել Կիևում, շատ հետաքրքիր բաներ են պատմել»,- ասել է Արեստովիչը։

Ըստ նրա՝ «խոսքը 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գերի վերցրած ժամկետային զինծառայող-հետախույզների մասին է, որոնք նախկինում կռվել են Սիրիայում, և խաղաղապահների մասին, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում և կռվել Դոնբասում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել