Լուկաշենկոն կանխատեսում է Բելառուսի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների սրում
12:53 - 10 մարտի, 2022

Լուկաշենկոն կանխատեսում է Բելառուսի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների սրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Բելառուսի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների սրում։ Այս մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «Բելտան»։

«Մենք հավաքվել ենք երկրի ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ կարևոր հարցեր քննարկելու։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները ցույց են տալիս, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում մեր երկրի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները բարձր մակարդակի կլինեն»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել