Ես եկա այստեղ հումանիտար նպատակներով, որ հանդիպումից դուրս գայի՝ Մարիուպոլից և դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու։ Այս մասին Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«Միջանցք Մարիուպոլից քաղաքացիականների համար, որոնք ուզում են փախչել վախի և պայքարի այս վայրից, և մարդասիարկան միջանցք՝ Մարիուպոլ հասցնելու մարդասիրական աջակցություն։ Ցավոք, նախարար Լավրովն այն կարգավիճակում չէր, որ այդ մասով որևէ համաձայնության գալու, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ այս հարցի շուրջ»,- ասել է Կուլեբան։
Նա նշել է, որ իրենք բարձրացրել են նաև 24-ժամյա հրադադարի հարցը՝ լուծելու ամենահրատապ հումանիտար խնդիրները։
«Այս մասով մենք առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ինչպես երևում է, այս հարցով Ռուսաստանում այլ անձինք են որոշում կայացնողները»,- հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարաը՝ հավելելով, որ պատրաստ է այս ֆորմատով կրկին հանդիպում անցկացնելու, եթե առարկայական քննարկման և որոշումների ձգտելու հեռանկարներ լինեն։
«Ես հավատում եմ, որ երբ երկու արտգործնախարարներ հանդիպում են, նրանք, որպես կանոն, խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ բանակցելու մանդատ ունեն, մանդատ, որը նրանց վստահված է նրանց առաջնորդներից, խորհրդարաններից»-նշել է նա։
comment.count (0)