Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինան լինի դեմիլիտարացված և բարեկամ երկիր՝ առանց ռուսաց լեզվի և մշակույթի արգելքի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտից հետո։
«Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է հատուկ ռազմական գործողության վերաբերյալ որոշում կայացրել։ Մենք ուզում ենք Ուկրաինան տեսնել՝ իբրև բարեկամական, դեմիլիտարացված երկիր, որտեղ չի լինի հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի լինի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի, ռուս ուղղափառ եկեղեցու արգելք», - ասել է նա։
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինայից միայն մի բան է ուզում՝ «որպեսզի նա անընդհատ աշխատի ռուսական ամեն ինչի դեմ»։
«Ակնհայտ բաներ տեղի ունեցան ռուսաց լեզվի առնչությամբ, երբ ընդունվեց պետական ուկրաիներենի մասին օրենքը, որով միայն ուկրաիներենն էր հայտարարվում՝ որպես օգտագործման ենթակա, իսկ մնացած բոլոր լեզուներն, այսպես թե այնպես, ոտնահարվում էին։ Ոչ միայն մենք, այլև Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան սկսեցին դժգոհություն հայտնել։ Բայց այն ժամանակ ուկրաինական իշխանությունը շատ պարզ մի բան արեց։ Այն այդ խտրական օրենքից բացառություն արեց Եվրամիության լեզուների համար։ Շատ էլեգանտ էր։ Եվ մնաց միայն ռուսաց լեզուն՝ ամբողջությամբ իր իրավունքներից զրկված։ <…> Եվ Արևմուտքը լռեց, հանգստացավ։ Սա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ուկրաինայից Արևմուտքը միայն մի բան է ուզում, որպեսզի այն անընդհատ աշխատի Ռուսաստանի դեմ, ռուսական ամեն ինչի դեմ», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Անվտանգության հարցերի քննարկման ժամանակ «Արևմուտքը Ռուսաստանին պատասխանեց․ «Ուկրաինան մերն է»», հայտարարել է Լավրովը։
Նորա Վանյան
comment.count (0)