«Ինտերպոլ»-ի մանդատը չի ներառում պատժամիջոցների կիրառում․ կազմակերպությունն արձագանքել է ՌԴ-ի անդամությունը կասեցնելու կոչին
09:54 - 11 մարտի, 2022

«Ինտերպոլ»-ի մանդատը չի ներառում պատժամիջոցների կիրառում․ կազմակերպությունն արձագանքել է ՌԴ-ի անդամությունը կասեցնելու կոչին

«Ինտերպոլ»-ն իր խորին ցավակցությունն ու վիշտն է հայտնում մարդկային զոհերի և տառապանքների առիթով՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել համաշխարհային կազմակերպությունը։

«Չեզոքությունը հիմնարար նշանակություն ունի «Ինտերպոլ»-ի աշխատանքի և լինելիության համար, նույնիսկ ու հատկապես, երբ անդամ երկրների միջև է հակամարտությունը: Սա դիրքորոշում է, որը «Ինտերպոլ»-ը հետեւողականորեն պահպանել է։

«Ինտերպոլ»-ը տեխնիկական ոստիկանության համագործակցության համաշխարհային կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս իր 195 անդամ երկրներին տեղեկություն փոխանակել հանցագործության և հանցագործների մասին:

«Ինտերպոլ»-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը սահմանում է պահպանել ոստիկանական համագործակցությունը և ապահովել կապի ուղիները: «Ինտերպոլ»-ի մանդատը չի ներառում պատժամիջոցների կիրառում կամ պատժիչ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև Կանոնադրության մեջ չկա անդամ երկրի կասեցման կամ բացառման որևէ դրույթ:

Կազմակերպությանը խստիվ արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի որևէ միջամտություն կամ գործունեություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, «Ինտերպոլ»-ին կոչ են արել կասեցնել Ռուսաստանի անդամությունը միջազգային իրավապահ կազմակերպությունում։ Այս մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել