Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտնել է, որ Եվրամիության առաջնորդների միջև միասնականություն չկա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ։ «Մենք քննարկել ենք որոշ հարցեր (ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված. - խմբ.) եւ ունենք որոշ տարաձայնություններ»,- «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Յանշան մատնանշել է, որ մեծամասնություն են կազմել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող երկրները․ «Կա մեծամասնություն, և Սլովենիան դրա մի մասն է, պետք է ազդանշան ուղարկել, որ անդամակցությունը կտրվի ոչ թե «վաղը», «վաղը» հնարավոր է դառնալ թեկնածու, այլ հետո մենք կօգնենք նրանց որքան հնարավոր է շուտ այդ գործն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։
Իր հերթին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ Ֆրանսիայում եվրոպական ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները դեռ չեն կարողացել համաձայնության գալ այս հարցում։ «Մենք պատրաստ ենք հեռանկար տալ և սկսել ընթացակարգը... Ես կուզենայի, որ Ուկրաինան հենց հիմա ստանա թեկնածուի կարգավիճակ, դա առավելագույն խնդիր էր, որ դրված էր մեր առաջ, բայց հիմա հնարավոր չէ ստանալ»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ կվերադառնան այս հարցին։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է։ Ուկրաինայից հետո նմանատիպ հայտեր են ներկայացրել նաեւ Վրաստանն ու Մոլդովան։
comment.count (0)