ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը
15:41 - 11 մարտի, 2022

ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը

Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը մտահոգիչ է որակել Meta Platforms-ի որոշումը, ըստ որի՝ կթույլատրվի ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների հրապարակումը։

«Ես խոսել եմ գործընկերների հետ, ովքեր զբաղվում են այս թեմաներով: Եվ նրանք ասում են, որ այս հարցը կքննարկեն Մետայի հետ՝ ավելին հասկանալու համար», - «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Թրոսելը ուշադրություն է հրավիրել հստակության բացակայության վրա՝ նկատի ունենալով, որ նման որոշումը կարող է հանգեցնել ընդհանուր առմամբ բոլոր ռուսների նկատմամբ ատելության խոսքի․ «Դա շատ մեծ մտահոգություն կառաջացնի», - հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Meta Platforms-ը, որի մեջ են մտնում Facebook և Instagram սոցիալական ցանցերը, որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։

«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ բռնության հրահրման ժամանակավոր թույլտվությունը վերաբերում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, ինչպես նաև՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։

 

Լուսանկարում՝ Էլիզաբեթ Թրոսելը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել