Գիշերվա ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից շրջափակված մնալ։ Զելենսկու պնդմամբ՝ ռուսական զորքերը չեն թողնում, որ Ուկրաինայի աջակցությունը ներս մտնի։
«Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Անդրադառնալով մարդասիրական միջանցքներին՝ Զելենսկին նշել , որ չնայած այսօր «ռուսական զորքերը խաթարել են մարդասիրական միջանցքների մեծ մասի աշխատանքը», հնարավոր է եղել փրկել 7144 մարդու։
Զելենսկին նաև հայտնել է, որ գերեվարվել է քաղաքներից մեկը ղեկավարը․ «Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև ասել է, որ բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, և նրանք քննարկել են, թե էլ ինչպես կարող են ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար։
comment.count (0)