Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Պուտինն ասել է, որ Ուկրաինայի ազգայնական գումարտակները համակարգված կերպով խափանում են բնակչության փրկության գործողությունը։ Պուտինը Մակրոնին և Շոլցին ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր։ Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պահանջների կատարման շուրջ մշակվող համաձայնագրերին առնչվող հարցեր։ ՌԴ նախագահը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդել Կիևի իշխանությունների վրա՝ Ուկրաինայի ազգայնական գումարտակների «հանցավոր» գործողությունները դադարեցնելու համար»,-նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պուտինը մանրամասն անդրադարձել է ռուս-ուկրաիանական բանակցությունների փուլերին։ Ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով։
comment.count (0)