Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք նախկինում անցկացվում էին Բելառուսում, շարունակվում են տեսակապի միջոցով։ Այս տեղեկությունը հաստատել են և՛ ռուսական կողմը, և՛ ուկրաինականը։

«Այո՛, բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին»,- interfax.ru-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա այլ մանրամասներ հրաժարվել է հայտնել։

Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայել Պոդոլյակն էլ իր թվիթերյան միկրոբլոդում գրել է․ «Ռուսական պատվիրակության հետ բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով։ Ստեղծվել են աշխատանքային հատուկ ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումը սահմանված է նախկին խիստ կոշտ ցուցումների հիման վրա»։

Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժևի (TASS)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter