ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրում է  հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ
23:29 - 12 մարտի, 2022

ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրում է հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ

«Ուկրաինան շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների (դեպի ՌԴ-խմբ․) վերաբերյալ համաձայնագրերը, այսօր ազգայնականներն ակտիվացրել են Մարիուպոլի հումանիտար միջանցքների կրակոցները», հինգշաբթի օրը՝ մարտի 12-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովստին»։

«Չնայած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի՝ «լռության ռեժիմի» լիակատար պահպանմանը՝ ուկրաինական կողմը շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կիև, Չեռնիգով, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում բնակչության ծանուցումը պարզապես չի իրականացվել»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ «առանց ուկրաինական կողմի վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի տարբեր շրջանների, ինչպես նաև Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վտանգավոր գոտիներից տարհանվել է 9787 մարդ, որոնցից 1738-ը երեխաներ են»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել