Կիևի մարզի ազգային ոստիկանության պետ Անդրեյ Նիբիտովը հայտնել է, որ ռուսական կողմը սպանել է «New York Times»-ի լրագրողին։ Նա, սակայն, «New York Times»-ի նախկին թղթակիցն է։
«Այսօր Իրպենում կրակել են աշխարհահռչակ լրատվամիջոցի՝ «New York Times»-ի 51-ամյա թղթակցի վրա։ Եվս մեկ լրագրող վիրավորվել է։ Ներկայումս փորձում են զոհին դուրս բերել մարտական գործողությունների գոտուց»,- գրել է Նիբիտովը «Ֆեյսբուքում»։
«New York Times»-ի խոսնակն արձագանքել է լրագրող Բրենթ Ռենոյի մահվան լուրին․ «Մենք խոր վշտով լսեցինք Բրենթ Ռենոյի մահվան մասին: Բրենթը տաղանդավոր կինոռեժիսոր էր, որը տարիների ընթացքում իր ներդրումն է ունեցել «New York Times»-ում: Չնայած նա նախկինում համագործակցել է «The Times»-ի հետ (վերջինը՝ 2015-ին), նա Ուկրաինայում չի աշխատել «The Times»-ի համար: Տեղեկություններն այն մասին, որ նա աշխատում էր «The Times»-ում, տարածվեցին, քանի որ նա կրում էր «Times»-ի մամուլի վկայական (բեյջ), որը նրան տրվել էր շատ տարիներ առաջ:
comment.count (0)