Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը՝ երկիրը կտրելով միջազգային ծովային առևտրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է Unian-ը, ասվում է կիրակի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռուսական ռազմածովային ուժերը հեռավոր շրջափակում են սահմանել Սև ծովի ուկրաինական ափում՝ փաստացի մեկուսացնելով երկիրը միջազգային ծովային առևտրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ ռուսական նավատորմը «շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում», և որ Մոսկվան «մեկ դեսանտի վայրէջք է իրականացրել Ազովի ծովում ու կարող է «նման գործողություններ կազմակերպել առաջիկա շաբաթներին»:
Լուսանկարը՝ Unian-ի
comment.count (0)