Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսի ընթացքում ապատեղեկատվություն է անվանել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, համաձայն որոնց Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության համար։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու ֆոնին։
comment.count (0)