ՌԴ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռի հարվածից Դոնեցկում բնակիչների զոհվելու դեպքի առթիվ
17:49 - 14 մարտի, 2022

ՌԴ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռի հարվածից Դոնեցկում բնակիչների զոհվելու դեպքի առթիվ

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում «Տոչկա-ՈՒ»-ի՝ ուկրաինական նացիոնալիստների կողմից արձակված հրթիռից բնակիչների զոհվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ ասված է, որ հանցագործության շարժառիթը եղել են ատելությունն ու թշնամանքը՝ կապված Դոնեցկի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու եւ անկախ ու ինքնիշխան պետություն հռչակվելու հետ․ «Քրեական գործի շրջանակներում պարզվում են ուկրաինացի զինվորականների ինքնությունները, որոնք խաղաղ բնակչության դեմ հրթիռային զենք կիրառելու անօրինական հրաման են տվել»,- նծված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել