Ուկրաինայում հայտնել են, որ հնարավոր է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի ամենաուշը մայիսին
11:10 - 15 մարտի, 2022

Ուկրաինայում հայտնել են, որ հնարավոր է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի ամենաուշը մայիսին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի ամենաուշը մայիսին։

«Կարող եմ ասել հետևյալը․ կարծում եմ, որ մայիսից ոչ ուշ՝ մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, գուցե այդ ժամկետից շատ ավելի վաղ, տեսնենք, ես նշում եմ առավելագույն ժամկետը»,- ասել է նա «Feygin TV»-ի եթերում, փոխանցում է ria.ru-ն։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է զորքերի դուրսբերում։

Երեկ տեսակապի միջոցով տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկվա բանակցությունները դժվարին է որակել։ Ավելի ուշ Պոդոլյակը նշել էր, որ բանակցություններում տեխնիկական դադար է վերցվելու մինչև այսօր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել