Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ ՆԱՏՕ երկրների օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվել։
«Ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն արձանագրել են, որ ռուսական «Форпост» տեսակի անօդաչու թռչող սարքը Լեհաստանի ուղղությամբ հատել է Ուկրաինայի պետական սահմանը»,- ասված է հրամանատարության հաղորդագրությունում։
Ուկրաինական կողմը նշում է, որ ԱԹՍ-ն սկզբում պտտվել է Յավորիվի հրաձագարանի վրայով՝ «ըստ երևույթին, ուսումնասիրելով Լվովի մարզում հրթիռակոծության հետևանքները», ապա խորացել Լեհաստանի տարածք, վերադարձել Ուկրաինայի օդային տարածք և խոցվել ուկրաինական ՀՕՊ-ի կողմից։
comment.count (0)