Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Բելառուսի տարածքին «Точка-У»-ի հրթիռով հարվածելու փորձի մասին, հայտնում է «Բելտան»
Նա հիշեցրել է իր հայտարարությունները, որոնց համաձայն Բելառուսին փորձելու են ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Նրա խոսքով՝ դրա վկայությունը երկու օր առաջ գիշերը Բելառուսի տարածքի վրա «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռով հարվածելու փորձն է եղել, որը, Լուկաշենկոյի խոսքով, ռուս զինվորականների հետ միասին «որսացել և ոչնչացրել են»։
«Ի՞նչ է, մի հրթիռով ուզում են ռմբակոծել Բելառուսը։ Չի ստացվի, այդ հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչու է դա արվում։ Որպեսզի դա մեզ հունից հանի և մենք սկսենք պատասխանել։ Բայց եթե մենք պատասխանենք, արդեն պատշաճ ենք պատասխանելու։ Որ զգան բոլորը։ Դեռ հանդուրժում ենք»։
comment.count (0)