Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|
16:55 - 15 մարտի, 2022

Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում իրավիճակը կայուն լարված է՝ հատկապես Արցախում, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Պատասխանելով Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացման և Հայաստանի սուվերեն տարածք մտնելու մասին հարցին՝ Սարգսյանը վստահեցրել է՝ որևէ տեղ առաջխաղացում չի եղել:

Սարգսյանը նշել է նաև՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով չի բացառվում, որ հակառակորդը դիմի սադրանքների, միաժամանակ ընդգծել է՝ հայկական կողմը ագրեսիվություն չի դրսևորում, և Բաքվի նման հայտարարությունները ապատեղեկություն են:

«Մեզ համար՝ և՛ Արցախ, և՛ Սյունիք, անվտանգային խնդիրներ են, մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են, և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի:

Ես ձեզ առավոտվա դրությամբ ասեմ՝ երբ ես եկել եմ և եղել եմ նիստի, այդ պահի դրությամբ տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է, սակայն չեմ կարող ասել, որ խնդիր չկա: Կա որոշակի լարվածություն, և մեր յուրային ստորաբաժանումները զգոն են»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել