Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա
18:42 - 15 մարտի, 2022

Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Մենք կներկայացնենք մեր [բանաձեւի] նախագիծը, որը հումանիտար է․ դրա տեքստը շուտով հասանելի կլինի, և կտեսնենք, թե արդյո՞ք Անվտանգության խորհուրդը կկարողանա կատարել իր առաքելությունը՝ ընդունելով Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևը»,- ասել է նա։ 

Ինչպես նշել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը, բանաձեւի տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարգման և խաղաղ բնակչության վրա հարձակումների դատապարտման վերաբերյալ։

Ռազմական գործողություն

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները, ասել է ​​ներկայացուցիչը։

Պատասխանելով հարցին, թե երբ է հայտարարվելու ընդհանուր զինադադարը, Նեբենզիան նշել է, որ «հրադադարն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ իրականացվեն Ռուսաստանի կողմից առաջադրված պայմանները»։

«Այդ պայմաններն են Ուկրաինայի ապառազմականացումը, ապանացիստականացումը, որպեսզի Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող չլինի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը»,- հավելել է Նեբենզյան։

Իրավիճակի գնահատում

Ռուսաստանը մտահոգված է, թե ինչպես են ՄԱԿ-ի պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վերաբերվում Ուկրաինայի իրավիճակին, ասել է Նեբենզյան։

«Մենք շատ անհանգստացած ենք, թե ինչպես են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձր մակարդակով, ինչպես գլխավոր քարտուղարը, այնպես էլ նրա տեղակալ Դի Կարլոն, գնահատում են իրավիճակը Ուկրաինայում՝ մեղադրելով Ռուսաստանին անկանոն հարձակումների մեջ»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել