Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինքենի դեմ

Ռուսաստանն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների և նրանց հետ կապված անձանց դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնարարության հայտարարությունը։

Գերատեսչության կայքում հրապարակված «ստոպ-ցանկում» ներառվել է 13 անձ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։

Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրութունում նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է՝ «աննախադեպ պատժամիջոցների շարքին ի պատասխան, որոնք արգելում են, այդ թվում, ԱՄՆ մուտքը Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների համար»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով