Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում
13:26 - 16 մարտի, 2022

Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիևում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում, կպաշտպանի ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։

Կաչինսկին ընդգծել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և եթե համաձայնի նման առաքելությանը, դա բավարար կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից, և չի լինի Casus belli (գործողություն կամ իրավիճակ, որը կհրահրի պատերազմ- խմբ․)։

Հիշեցնենք՝ երեկ Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնել էին Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Ըստ Լեհաստանի նախարարների աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ այցի նպատակն է եղել հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել