Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա․ Սերգեյ Լավրով
14:14 - 16 մարտի, 2022

Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա․ Սերգեյ Լավրով

Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։

«Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով, նրանք նշում են, բանակցությունները լավ չեն ընթանում հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու հույս կա։ Այդպիսի գնահատականներ են տալիս նաև ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի (Վլադիմիր Զելենսկու, խմբ․) գրասենյակի աշխատակիցները»,-ասել է նա։

Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավորություններ միշտ կան։

Նա հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի համաձայնության գալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել