Միացյալ Նահանգները լրացուցիչ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային` մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասցնելով 1 միլիարդ դոլարի։ Այս մասին Սպիտակ տանը իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային փոխանցել լրացուցիչ սպառազինություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային համակարգեր, հրետանային զինատեսակներ, զինամթերք։
«Այս փաթեթը նախատեսում է աննախադեպ օգնություն․ 800 հակաօդային պաշտպանության համակարգ, 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն փամփուշտ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
comment.count (0)