Ռուսական ներխուժումն Ուկրաինա դանդաղել է բոլոր ուղղություններով․ Մեծ Բրիտանիայի ՊՆ
13:16 - 17 մարտի, 2022

Ռուսական ներխուժումն Ուկրաինա դանդաղել է բոլոր ուղղություններով․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Լուսանկարը՝ AP

Ռուսական ներխուժումն Ուկրաինա զգալիորեն դանդաղել է բոլոր ուղղություններով, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում։

«Վերջին օրերին ռուսական զորքերը նվազագույն առաջընթաց են գրանցել ցամաքում, ծովում և օդում և շարունակում են մեծ կորուստներ կրել։ Ուկրաինայի դիմադրությունը կայուն է և լավ համակարգված։ Ուկրաինայի տարածքի մեծ մասն, այդ թվում՝ խոշոր քաղաքներն, ուկրաինացիների ձեռքում են»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել