Մոսկվան չի կարող հաշվի առնել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, որը պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք չենք կարող հաշվի առնել այդ որոշումը։ Միջազգային դատարանն այնպիսի հասկացություն ունի, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ ոչ մի համաձայնություն լինել չի կարող։ Տվյալ դեպքում՝ սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա։
Նորա Վանյան
comment.count (0)