Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մոտալուտ ավարտ և խաղաղության ձեռքբերում։ Այս մասին նա հայտարարել է TBS հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Բելտան»։
«Համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, կավարտվի խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։
Նա նաև նշել է, ՌԴ-ն Ուկրաինային առաջարկում է պայմանագրի ընդունելի տարբերակ․ «Առաջին անգամ կասեմ գլխավորը․ ես հաստատ գիտեմ, Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի, և Զելենսկին ու Պուտինը ստորագրեն այդ պայմանագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայանի դրան, նա կարճ ժամանակում ստիպված է լինելու ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի»։
Լուսանկարը՝ «Բելտա»-ից
comment.count (0)