1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին` հավելելով, որ Չինաստանը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանին աջակցության դեպքում սպասվող հետևանքները։
Նրա խոսքով` Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հետ կապված:
Նշենք, որ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը հայտարարել էր, որ Չինաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է և հում նավթի ու բնական գազի ամենամեծ ներկրողն աշխարհում․ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս Չինաստանին: Եթե Չինաստանը իմանար մոտալուտ ճգնաժամի մասին, մենք ամեն ինչ կփորձեինք այն կանխելու համար»։
comment.count (0)